«Ռոստուրիզմ»-ը խորհուրդ է տվել չայցելել երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ
«Ռոստուրիզմ»-ը խորհուրդ է տվել չայցելել երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, քանի որ դա ռիսկեր է ստեղծում անվտանգ եւ ժամանակին տուն վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Զարինա Դոգուզովան, հաղորդում է «Ведомости»-ն։
«Ստեղծված իրավիճակի հետ կապված «Ռոստուրիզմ»-ը խորհուրդ է տալիս Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին հնարավորություն դեպքում հրաժարվեն այցելել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ եւ սահմանափակումներ սահմանած երկրներ, քանի որ այդ երկրներում մնալը կարող է ռիսկեր ստեղծել անվտանգ եւ ժամանակին Ռուսաստան վերադառնալու համար»,- ասել է Դոգուզովան։
Գերատեսչությունը նաեւ խորհուրդ է տվել տուրօպերատորներին դադարեցնել տուրերի վաճառքը պատժամիջոցներ սահմանած երկրներ եւ Կարիբյան ավազանի պետություններ, քանի որ ԵՄ-ի եւ Կանադայի օդային տարածքը փակ է ռուսական ինքնաթիռների համար: Այս ուղղություններով տոմսեր գնած զբոսաշրջիկներին առաջարկվել է ընտրել այլընտրանքային ուղղություններ:
Գերատեսչությունը խորհուրդ է տվել հանգստի նպատակով մեկնել Թուրքիա, Եգիպտոս, Թունիս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ եւ այլ երկրներ։