Ռուսաստանի եւ Բելառուսի բիաթլոնիստները հեռացվեցին միջազգային մրցումներից
Բիաթլոնիստների միջազգային միությունը (IBU) Ռուսաստանի եւ Բելառուսի բիաթլոնիստներին հեռացրել է բոլոր միջազգային մրցումներից, հաղորդում է կազմակերպության կայքը։
Որոշման պատճառը Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններն են։ Միջազգային օլիմպիական կոմիտեն բոլոր մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաներին, կազմակերպություններին, մրցումների կազմակերպիչներին առաջարկել է զրկել Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկներին միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից։
Մարտի 17-ից հետո IBU-ն կքննարկի Ռուսաստանի եւ Բելառուսի ֆեդերացիաները կազմակերպությունից հեռացնելու հարցը։