Boeing-ը դադարեցրել է Ռուսաստանի ավիաընկերությունների սպասարկումը եւ տեխաջակցությունը
Ամերիկյան Boeing կորպորացիան դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների տեխաջակցությունը։ Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Մենք դադարեցրել ենք ռուսական ավիաընկերություններին պահեստամասերի տրամադրումը, դրանց սպասարկումն ու տեխաջակցությունը»,- ասել են ընկերությունում՝ ավելացնելով, որ հիմնական գործառույթները Մոսկվայում դադարեցված են, իսկ Կիեւի գրասենյակը ժամանակավորապես փակ է։
Փետրվարի 28-ին Boeing ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Ուկրաինայում իր գրասենյակի աշխատանքը։
Նախօրեին Եվրամիությունը առեւտրային ավիաընկերություններին սպասարկող լիզինգային ընկերությանը պարտավորեցրել էր մինչեւ փետրվարի 28-ը խզել պայմանագրերը ռուսական փոխադրողների հետ։