American Express-ը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի գործընկերների հետ
Ամերիկյան American Express ֆինանսական ընկերությունը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի գործընկերների հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Սթիվեն Սքվերի հայտարարությանը։
«Այս ճգնաժամի սկզբից ի վեր մենք հետեւել ենք ԱՄՆ-ի եւ միջազգային գործընկերների պատժամիջոցներին, ինչը հանգեցրել է նրան, որ մենք դադարեցրել ենք համագործակցությունը Ռուսաստանի գործընկեր բանկերի հետ։ Մենք կշարունակենք հետեւել բոլոր համապատասխան օրենքներին»,- ասել է նա։
Բացի այդ, նա հավելել է, որ American Express-ը մեկ միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի այն կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում Ուկրաինայի տուժած բնակչությանը։