Ղազախստանում աջակցել են իշխող «Նուր Օթան» կուսակցության վերանվանմանը
Ղազախստանում աջակցել են իշխող «Նուր Օթան» կուսակցության վերանվանմանը։ Այն կվերանվանեն «Ամանաթ», հաղորդում է Tengrinews.kz-ը։
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») կուսակցության արտահերթ համագումարի պատվիրակները հավանություն են տվել առաջարկին։
Համագումարում կուսակցությունը վերանվանելու նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետության Մաժիլիսի (խորհրդարան) ստորին պալատի խոսնակ Երլան Կոշանովը։
Նախաձեռնությանն աջակցել է նաեւ Ղազախստանի նախագահը, ով գլխավորում է կուսակցությունը։