Հնդկաստանը պատրաստ է ընդունել շախմատային Օլիմպիադան, որը պետք է անցկացվեր Մոսկվայում
Հնդկաստանը Համաշխարհային շախմատային օլիմպիադան անցկացնելու հայտ է ներկայացրել։ Այդ մասին հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը։
Օլիմպիադան պետք է անցկացվեր հուլիսի 26-ից օգոստոսի 8-ը Մոսկվայում։ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանում այս տարի նախատեսված բոլոր միջազգային մրցաշարերը չեղարկվել են։
«Գրավոր հայտ ստացել ենք միայն Հնդկաստանից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 9-ն է։ Բանավոր առաջարկներ եղել են նաեւ այլ երկրներից»,- ասել է ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչը ria.ru-ին։
Նախատեսվում է Օլիմպիադան անցկացնել նույն ժամկետում՝ հուլիս-օգոստոսին։