Ֆինլանդիան թույլ չի տա հոկեյի Ռուսաստանի եւ Բելառուսի թիմերին մասնակցել ԱԱ-ին
Ֆինլանդիան անհնար է համարում տափօղակով հոկեյի Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականների մասնակցությունը 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։
Ֆինլանդիայի, Շվեյցարիայի եւ Լատվիայի հոկեյի ֆեդերացիաները դիել է Հոկեյի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի անդամությունը, հաղորդում են այդ երկրների հոկեյի ֆեդերացիաների կայքերը։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ֆինլանդիայում (Հելսինկի, Տամպերե) մայիսին։