Ռուսաստանի Կենտրոնական բանկը գործող տոկոսադրույքը հասցրել է 20 տոկոսի
ՌԴ Կենտրոնական բանկը տնօրենների խորհրդի արտահերթ նիստում բարձրացրել է գործող տոկոսադրույքը՝ հասցնելով 20 տոկոսի, ինչը դրա պատմական առավելագույնն է, ասվում է բանկի հաղորդագրությունում։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել 2022թ. փետրվարի 28-ից գործող տարեկան տոկոսադրույքը բարձրացնել՝ հասցնելով 20 տոկոսի»,- ասված է հաղորդագրությունում։
Բանկի հայտարարության համաձայն՝ տոկոսադրույքի բարձրացումը կապահովի դեպոզիտային տոկոսադրույքների ավելացում, որպեսզի փոխհատուցվեն աճած ինֆլյացիոն եւ արժեզրկման ռիսկերը։ Բացի այդ, այս միջոցը թույլ կտա պահպանել ֆինանսական եւ գնային կայունություն, ինչպես նաեւ արժեզրկումից պաշտպանել ռուսաստանցիների խնայողությունները։
ՌԴ ԿԲ-ն տոկոսադրույքի մասին հետագա որոշումները կկայացնի՝ ելնելով արտաքին եւ ներքին պայմաններից կախված ռիսկերի գնահատումից եւ ֆինանսական շուկաների արձագանքից՝ հաշվի առնելով գնաճի փաստացի եւ ակնկալվող դինամիկան տեսանելի ապագայում՝ նպատակի, տնտեսության զարգացման առումով, ասվում է հաղորդագրությունում։