Բելառուսը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հարթակը պատրաստ է
Բելառուսի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հարթակը պատրաստ է:
«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Բելառուսում բանակցությունների հարթակը պատրաստ է, սպասվում է պատվիրակությունների ժամանումը»,- երկուշաբթի Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը։ Նա հավելել է, որ բելառուսական կողմը պատրաստ է կազմակերպել գործընթացը ցանկացած պահի:
«Բանակցությունները կմեկնարկեն բոլոր պատվիրակությունների՝ հանդիպման վայր ժամանելուն պես»,- ասել է դիվանագետը։