Բելառուսում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը
Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվել է փետրվարի 27-ին։
Ընդհանուր առմամբ, Բելառուսում ձևավորվել է 5510 ընտրատեղամաս, որոնք բաց են եղել տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ը: ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 6 812 771 մարդ։ Միևնույն ժամանակ, որոշում էր ընդունված արտերկրում տեղամասեր չբացել հյուպատոսական մարմիններում ոչ բավարար թվով քաղաքացիների գրանցման , ընդունող երկրներում համաճարակաբանական իրավիճակի, ինչպես նաև անվտանգության ապահովման հարցում ունեցած անվստահության պատճառով։
Հանրաքվեին մասնակցել են շուրջ 45000 ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա դիտորդներ՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, ՀԱՊԿ ԽՎ-ից, ԱՊՀ երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից։
Բելառուսի սահմանադրության փոփոխության նախագիծը, մասնավորապես, ենթադրում է, որ նույն անձը կարող է նախագահ լինել երկու ժամկետից ոչ ավելի։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ սահմանադրության մեջ կարող է հայտնվել Համաբելառուսական ժողովրդական ժողովի մասին բաժին, որը կդառնա Բելառուսի ժողովրդավարության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին և արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինան և երկրի ազգային անվտանգության հայեցակարգ։
Նախագծով նախատեսվում է, որ նախագահին կարող է պաշտոնանկ անել Համաբելառուսական ժողովրդական ժողովը սահմանադրության համակարգված կամ կոպիտ խախտման,դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։