Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել համաքաղաքացիներին լքել Ռուսաստանի և Բելառուսի տարածքը
Ռուսաստանի Դաշնությունում, առաջին հերթին, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացմամբ պայմանավորված, Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստանի Դաշնություն այցելելուց, և նրանց, ովքեր այժմ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, լքեն տարածքը, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
«Ուկրաինա շարունակվող ռուսական ներխուժման և Ռուսաստանի Դաշնությունում անվտանգության իրավիճակի հնարավոր վատթարացման վտանգի կապակցությամբ, հատկապես ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար, Չեխիայի ԱԳՆ-ն խստորեն նախազգուշացնում է համաքաղաքացիներին Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց։ Չեխիայի ԱԳՆ-ն կոչ է անում հանրապետության քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նման կոչով Չեխիայի ԱԳՆ-ն դիմել է նաև այն համաքաղաքացիներին, ովքեր գտնվում են Բելառուսում կամ պատրաստվում են մեկնել այս երկիր։