Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կանցկացվեն Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը, հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայրը Ալեքսանդրովկա-Վիլչան է, Բելառուսի մոտակա քաղաքը՝ Նարովլյան»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնության է եկել Գոմելի շրջանում բանակցությունների շուրջ, և այնտեղ է գնացել ռուսական պատվիրակությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։