Արգենտինան չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն
Արգենտինայի իշխանությունները չեն դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված, հաղորդում է La Nacion թերթը՝ հղում անելով հարավամերիկյան երկրի կառավարության աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թերթի զրուցակիցն ասել է, որ «Արգենտինան իր գործողությունները հիմնում է՝ հիմնվելով միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված բոլոր սկզբունքների պահպանման վրա»։ Նա նաեւ նշել է, որ «Արգենտինան պատրաստ կլինի միանալ ցանկացած գործողության, որն ուղղված է արդար եւ կայուն լուծումների, որոնք երաշխավորում են խաղաղ գոյակցությունը»։
Ավելի վաղ Արգենտինայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Նեբրատը հարավամերիկյան երկրի կառավարությանը կոչ է արել տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։