Լուկաշենկո. Բելառուսի զորքերը չեն մասնակցում Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողություններին
Բելառուսի զորքերը չեն մասնակցում Դոնբասում Ռուսաստանի հատուկ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է БЕЛТА-ն։
«Առավոտյան ես կարդացի. «Առավոտյան ժամը 5-ին Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանահատվածում Ուկրաինայի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»: Ծայրաստիճան սրիկաներ։ Մեր զորքերը որեւէ մասնակցություն չունեն այդ գործողությանը»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։