Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Укринформ»-ը։
«Մենք խզել ենք դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինան պաշտպանվում է եւ չի հրաժարվի իր ազատությունից՝ անկախ նրանից, թե ինչ կմտածեն Մոսկվայում»,- ասել է Զելենսկին։
Այս որոշմամբ կողմերը զրկվում են դիվանագիտական հարթության վրա երկկողմ հաղորդակցության հնարավորությունից։ Երկու երկրների դիվանագետները դադարեցնում են իրենց գործունեությունը։ Երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները տեղի են ունենում երրորդ երկրների միջնորդությամբ։