G7-ի ԱԳ նախարարները դատապարտել են Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը և այնտեղ ՌԴ-ի ուժեր ուղարկելը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկն այսօր տեսակապով զրույց է ունեցել G7-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, որն այժմ նախագահում է G7-ում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Զրույցի ընթացքում նախարարները վճռականորեն դատապարտել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ճանաչումը, ինչպես նաև այնտեղ ռուսական ուժեր ուղարկելու որոշումը»,- նշվում է հայտարարության մեջ:
«Իրադարձությունների այս զարգացման լույսի ներքո նախարարները փետրվարի 19-ին Մյունխենում իրենց հանդիպման հիման վրա նախապատրաստել են հետևւյալ քայլերը, ներառյալ սահմանափակիչ միջոցների ընդլայնումը՝ որպես Ռուսաստանի գործողություններին արձագանք։ Նրանք պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը»,- նշել են Գերմանիայի ԱԳՆ-ում։
G7-ի ԱԳ նախարարները նախապատրաստել են ՌԴ-ի դեմ սահմանափակիչ միջոցների ընդլայնում, պայմանավորվել են համակարգման մասին: