ԱՄՆ դեսպանն ու ամերիկացի դիվանագետները Հովհաննես Թումանյան են ասմունքում
Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Հայաստանում աշխատող մի քանի այլ ամերիկացի դիվանագետներ որոշել են իրենց ուժերը փորձել ասմունքի ասպարեզում և ներկայացնել մեծ բանաստեղծի սիրված քառյակներից մեկը։
Դեսպանատունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից են արտասանում: