Նիկարագուայի նախագահը պաշտպանել է Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը
Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում փոխըմբռնում գտնելու համար, քանի որ Ռուսաստանը ձգտում է այնտեղ անվտանգություն ապահովել, հայտարարել Է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան Canal 4 հեռուստաալիքի եթերում։
«Այս քայլը, որը, տա Աստված, եւ այն ուղղված է դրան, պայմաններ կստեղծի փոխըմբռնման համար։ Այն, ինչ խնդրում է Ռուսաստանը, անվտանգությունն է», - հայտարարել է Օրտեգան Մանագուայում ելույթի ժամանակ։
Օրտեգայի խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում անվտանգությունը կարող էին ապահովել նաեւ գոյություն ունեցող պայմանավորվածությունները, սակայն դրանք չէին իրականացվում։
«Փառք Աստծո, ոչ մի ներխուժում տեղի չի ունենում, որովհետեւ ասում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա։ Իրավիճակը կարող էր շատ ավելի ծանր լինել», - հավելել Է նա։