ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել լսելու Ռուսաստանի մտահոգությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները և գտնել լուծում, որը կօգնի երկու կողմերին։ Նրա խոսքերը ARD հեռուստաալիքի եթերում մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, դաշինքը և ԱՄՆ-ը գրավոր առաջարկներ են ներկայացրել սպառազինությունների վերահսկման և թափանցիկության վերաբերյալ։ «Սա ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք լսել Ռուսաստանի մտահոգությունները և… փորձել գտնել լուծում, որը կօգնի և ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանին», – ասել է գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգը հավելել է, որ սպառազինությունների վերահսկման հարցը կարևոր դեր է խաղում երկու կողմերի համար։ «Մենք ցանկանում ենք համոզել Ռուսաստանին փոխել կուրսը և աշխատել մեզ հետ՝ քաղաքական լուծում գտնելու համար»,- հավելել է նա։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Մոսկվայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերը։ Փաստաթղթում ասվում է, որ Վաշինգտոնը չպետք է ռազմաբազաներ ստեղծի նախկին ԽՍՀՄ այն երկրների տարածքներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։