Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը. «Փաստինֆո»
Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Քարվաճառ ուղևորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։
Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ։