Ճապոնիան կարող է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, ներառյալ՝ պատժամիջոցների սահմանումը Ուկրաինա ներխուժելու դեպքում
Ճապոնիան կարող է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, ներառյալ՝ պատժամիջոցների սահմանումը Ուկրաինա ներխուժելու դեպքում։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Յոշիմասա Հայասին, հաղորդում է Reuters-ը։
«Առաջին հերթին, Ճապոնիան վճռականորեն լուծումներ է փնտրում դիվանագիտական երկխոսության միջոցով»,- ասել է նա հերթական ասուլիսի ժամանակ։
«Սակայն եթե ռուսական ներխուժումը տեղի ունենա, Ճապոնիան համապատասխան քայլեր կձեռնարկի, ներառյալ՝ պատժամիջոցները՝ G7-ի եւ միջազգային հանրության հետ համագործակցությամբ»,- ասել է նա։