Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հնարավոր ճանաչումը ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հնարավոր ճանաչումը ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին գործերի կոմիտեի նիստում:
«Դա անընդունելի իրավիճակ կլիներ, ագրեսիայի ձև առանց զենքի և Ուկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության ոչնչացում առանց զենքի։ Դա ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։