Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը. Բորել
Եվրոպական միությունը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի Պետդումայի որոշումը՝ դիմել նախագահ Պուտինին՝ կոչ անելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ այդ ճանաչումը կլինի Մինսկի պայմանավորվածությունների ակնհայտ խախտում: