Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
«Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։
«Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։