Ռուսաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ամերիկյան սուզանավը, որի դեմ կիրառվել են հատուկ միջոցներ
Կուրիլյան կղզիների շրջանում Ռուսաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ամերիկյան սուզանավը, որի դեմ հատուկ միջոցներ են կիրառվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Այս մասին հայտնում է BBC-ն:
Սուզանավի անձնակազմին ռուսերեն և անգլերեն լեզուներով ձայնային հաղորդագրություն է տրվել. «Դուք գտնվում եք Ռուսաստանի տարածքային ջրերում, անհապաղ հեռացե՛ք»։
ՌԴ ՊՆ վարկածի համաձայն՝ դրանից հետո ամերիկյան սուզանավը առավելագույն արագությամբ լքել է տարածքը։
Ամերիկյան կողմը Կուրիլյան կղզիների մոտ տեղի ունեցած միջադեպը դեռ չի մեկնաբանել։
ՌԴ զինվորականները հայտնել են, որ կապ են հաստատել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ եւ կանչել ՌԴ ՊՆ։