Կամ ես, կամ դաշնամուրը. Զիգմունդ Ֆրեյդի սպառնալիքը ծնողներին
Ֆրեյդը չուներ ձայնային տվյալներ և լսողություն: Այդ պատճառով նա այն աստիճան էր ատում երաժշտությունը, որ խուսափում էր ռեստորաններից, որտեղ հնչում էր կենդանի երաժշտություն: Երաժշտության հանդեպ ատելությունը Ֆրեյդին ստիպել է անգամ դեն գցել կրտսեր քրոջ դաշնամուրը, որով վերջինս սովորում էր նվագել՝ ընտանիքի առջև դնելով ընտրություն. «Կամ ես, կամ դաշնամուրը»: Այդ կերպ նա վերջ դրեց քրոջ երաժշտական կարիերային:
Նա ընկերություն էր անում շատ տարօրինակ մարդկանց, օրինակ՝ Վիլհելմ Ֆլեյսի հետ, ով կարծում էր որ կնոջ քթի և նրա սեքսուալության մեջ անվիճելի կապ կա:
Ֆրեյդը սարսափելի վախենում էր 62 թվից: Նա հրաժարվում էր համար պատվիրել 62-ից ավել սենյակ ունեցող հյուրանոցներում՝ վախենալով, որ իրեն բաժին կընկնի 62-րդ սենյակը: