Սեուլի մարզասրահներում արգելվել է արագ ռիթմով երաժշտություն միացնել
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում և հարակից շրջաններում գտնվող մարզասրահներին հրահանգել են 120 բիթ/վայրկյանը գերազանցող ռիթմով երաժշտություն չմիացնել` «Քովիդ-19»-ի տարածումը կանխելու նպատակով:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, մարզասրահներում կսահմանափակվի նաև վազքուղիների արագությունը, առավելագույնը թույլատրվում է 6 կմ/ժամ արագություն:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաների խոսքով` սահմանափակումները թույլ կտան մարդկանց չափազանց արագ չշնչել և շատ չքրտնել, ինչն էլ կնպաստի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը:
Մարդկանց խորհուրդ է տրվել 2 ժամից ավելի չգտնվել փակ մարզասրահներում և չօգտվել ցնցուղից:
Հարավային Կորեան պայքարում է կորոնավիրուսի ևս մեկ ալիքի դեմ. կիրակի երկրում վարակման ավելի քան 1100 դեպք է արձանագրվել: