Իրանը նախկին պես հավատարիմ է արտաքին քաղաքականությանը՝ «ո՛չ դեպի Արեւմուտք, ո՛չ դեպի Արևելք»
Իրանը նախկին պես հավատարիմ է արտաքին քաղաքականությանը՝ «ո՛չ դեպի Արեւմուտք, ո՛չ դեպի Արեւելք»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված արարողության ժամանակ, գրում է Mehr-ը։
«Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք ձգտում ենք աշխարհի հետ հավասարակշռված հարաբերությունների եւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս հարեւան երկրներին»,- շարունակել է Իրանի նախագահը։ «Մենք մեր հույսը դնում ենք մեր ժողովրդի վրա, եւ երբեք մեր հույսը չենք դնում Նյու Յորքի կամ Վիեննայի վրա»,- հավելել է նա։
Նա մատնանշել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները. «Մենք չենք կարող մեր հույսը դնել բանակցությունների արդյունքների վրա, քանի որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան կողմը բազմիցս խախտել են իրենց խոստումները, եւ նրանց չի կարելի վստահել»: