Եվա Լանգորիան նկարահանումների ժամանակ քիչ է մնացել սպանի ինքն իրեն
Ամերիկացի դերասանուհի Եվա Լանգորիան պատմել է, թե ինչպես է վնասել ինքն իրեն՝ նկարահանման հրապարկում: Լանգորիան օրերս ներկա է եղել ամերիկյան թոք շոուներից մեկին: Զրույցի ընթացքում նա բողոքել է իր տարիքից և Out Of The Blue կարճամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ ստացած վնասվածքներից:
«Ես քիչ էր մնում ինձ սպանեի. Վնասել եմ մեջքս և ոտքս»,- հայտարարել է 38-ամյա դերասանուհին:
Լանգորիան նաև ցույց է տվել իր մանկության մի քանի լուսանկար և նշել, որ այդ տարիքում ավելի տղայական վարք է ունեցել: