Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացմանը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի փոփոխություններին, գրում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչները կողմ են քվեարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցների ռեժիմը խստացնելու օրենքի փոփոխություններին, որոնք թույլ կտան սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի ֆիզիկական ավելի լայն շրջանակի անձանց և ընկերությունների նկատմամբ: Լոնդոնի կարծիքով՝ այդ մարդիկ ու կազմակերպությունները ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում։
Միևնույն ժամանակ, այդ փոփոխությունները չեն ենթադրում անհատների կամ կազմակերպությունների դեմ միջոցների ավտոմատ կիրառում։ Դրանց կիրառելու հնարավորություն է տրվում միայն Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրման դեպքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը փետրվարի 13-ին խորհրդարանին կներկայացնի Մոսկվայի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցների ներդրման մասին օրինագիծը։