Արմեն Գրիգորյան. Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա
Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը եւ ի՞նչ դիրքորոշում ունի, Արմեն Գրիգորյանն ասաց, որ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»։
«Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է եւ պետք է այդպիսին մնա»,- ասաց Գրիգորյանը։