Լեխ Վալեսան առաջարկում է «հարձակվել» Մոսկվայի վրա՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան առաջարկում է «հարձակվել» Մոսկվայի վրա այն դեպքում, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա
Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում Վալեսան ասել է, որ թեեւ « շատ է հարգում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց նա արդեն «շատ հեռուն է գնացել»։ «Այս անգամ մենք պետք է համարձակ լինենք։ Ես շատ եմ հարգում (Վլադիմիր) Պուտինին, նույնիսկ սատարել եմ նրան, իմ կարծիքով, նա շատ հեռուն գնաց, եւ հիմա չի կարելի նահանջել… Որովհետեւ նրա հաջորդ գրոհն ավելի վատ կլինի։ Ամբողջ աշխարհը պետք է մոբիլիզացվի եւ թույլ չտա Ուկրաինային հարվածել։ Եթե (Պուտինը) հարձակվի Կիեւի վրա, պետք է անհապաղ պատասխան լինի՝ հարձակում Մոսկվայի վրա։ Դուք պետք է պատրաստվեք եւ թույլ չտաք դա»,- ասել է նախկին նախագահը։