Բրիտանիայում փակվել է 793 թվականին բացված ամենահին փաբը
Մեծ Բրիտանիայի ամենահին փաբը փակվել է բացումից 1229 տարի անց, հայտնում է LADBible-ը: Հաստատությանը չհաջողվեց բաց մնալ COVID-19 համավարակից հետո:
Ye Olde Fighting Cocks անունով փաբը բացվել էր դեռեւս 793 թվականին: Ինչպես շատ այլ բիզնեսներ, հաստատությանը ծանր հարված էին հասցրել կորոնավիրուսային սահմանափակումները: Չնայած սեփականատեր Խրիստո Թոֆալիի՝ հնարավոր ամեն ինչ անելու փորձերին, հաստատությունը բաց պահել չհաջողվեց:
«Իմ թիմի հետ միասին արել եմ հնարավոր ամեն բան՝ փաբը բաց պահելու համար, սակայն վերջին երկու տարիներն աննախադեպ էին հյուրընկալության ոլորտի համար եւ հաղթեցին մեզ բոլորիս», - ասվում է հայտարարության մեջ:
Թոֆալի խոսքով՝ ինքը չափազանց վշտացած է, քանի որ փաբն իր համար ավելին էր, քան պարզապես բիզնես։ Բայց ավելի շատ նա ցավում է իր համար ընտանիքի անդամ դարձած աշխատակիցների համար: