Պեկին-2022․ Թինա Կարապետյանն ու Միքայել Միքայելյանը՝ Հայաստանի դրոշակակիրներ
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Պեկինի Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00-ին։
Խաղերին կմասնակցի 95 երկրի ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում կվիճարկվի մեդալների 109 հավաքածու:
Խաղերի բացումը տեղի կունենա Պեկինի Ազգային ստադիոնում, որտեղ 2008-ին անցկացվել էր նաեւ Պեկինի ամառային Խաղերի բացման արարողությունը։
Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։
Հայաստանի կունենա 6 մասնակից․ Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը, դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը վարակվել էր կորոնավիրուսով եւ դեռ չի մեկնել Չինաստանի մայրաքաղաք:
Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։