Պուտինը Մակրոնի հետ քննարկել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում շարունակել են առարկայական երկխոսությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և ՌԴ անվտանգության երաշխիքների շուրջ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունում:
«Շարունակվել է առարկայական երկխոսությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքների մշակման վերաբերյալ ռուսական նախաձեռնության հետ կապված հարցերի շուրջ», – ասված է հաղորդագրության մեջ: