Չելիք. Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ եւ հավանությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, փոխանցում է Trend-ը։
Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի որեւէ նախաձեռնության, որը Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունն աննպատակահարմար կհամարեն»։
Մեջբերելով Էրդողանի այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ պահանջներից եւ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի մասնակցությամբ խաղաղ լայնամասշտաբ մեխանիզմի տեսլականը»։ Չելիքը հավելել է, որ եթե Էրդողանը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու եւ Սեւ ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, եւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ եւ համաձայնությամբ՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» հասկացության շրջանակում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա իրականացրեց Արցախի եւ Հայաստանի դեմ, զորքեր մտցրեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ չնայած խաղաղության պատրաստակամության մասին բոլոր հայտարարություններին, եւ մինչ օրս զորքերը դուրս չեն բերվել։