Իսրայելը սկսել է ընդունել ռուսների մուտքի Invitro թեստերը
Իսրայելը ընդունում է ռուսական Invitro լաբորատորիայի շճաբանական անալիզը՝ Sputnik V-ով և Sputnik Light խթանիչով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի համար, հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նրանք, ովքեր ստացել են «Sputnik V» կամ «Sputnik Light՝ խթանիչ դոզայի տեսքով, կհամարվեն պատվաստված՝ Իսրայել մուտք գործելու համար հայտարարագրի ձևաթղթում շճաբանական թեստի պաշտոնական վկայականը՝ Ռուսաստանի Invitro լաբորատորիայից տրված QR կոդով ներբեռնելուց հետո»:
Նշվում է, որ հակամարմինների առկայության ապացույցների բացակայության դեպքում, Sputnik-ով պատվաստված ռուս զբոսաշրջիկներից Իսրայել ժամանելուն պես կպահանջվի շճաբանական հետազոտություն անցնել։
Ուրբաթ օրը Իսրայելը թեթևացրել է Sputnik V-ով պատվաստված զբոսաշրջիկների մուտքի կանոնները՝ նշելով, որ նրանք կարող են մուտք գործել Իսրայել ռուսական հակամարմինների վկայականով, ասել է Իսրայելի զբոսաշրջության նախարարը։