Էրդողանն ԱԱԽ նիստում քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված կառուցողական և անկեղծ ջանքերով Թուրքիայի և Հայաստանի կողմից ստեղծված մեխանիզմները և դրանց կատարելագործման կարևորությունը։