Բեղերով Լեդի Գագան նոր երգ է ներկայացրել (տեսանյութ)
LifeStyleԻնչ կերպարով ասես, որ չտեսանք Լեդի Գագային այս շաբաթվա ընթացքում: «Միս էպատաժ»-ը հասցրեց հանրությանը ներկայանալ գրեթե մերկ, գլխին ամրացնել բադ հիշեցնող ինչ-որ բան, շրջել ոտաբոբիկ, կրել սպիտակ սավան, թողնել խելագարի տպավորություն…իսկ իր նոր երգը Գագան կատարել է բեղերով:
Նման տարօրինակ տեսքով Գագան հայտնվել է Բեռլինի "Berghain" ակումբում և ներկայացրել «Ցիգան» երգը: