Հունաստանում երեկվանից առատ ձյուն է տեղում. Իշխանությունները կոչ են արել հանրությանը սահմանափակել բացօթյա տեղաշարժերը, իսկ շատ շրջաններում դպրոցները փակվել են
Հունաստանում, ներառյալ մայրաքաղաք Աթենքում և Էգեյան ծովի բազմաթիվ կղզիներում, երեկվանից առատ ձյուն է տեղում, հայտնում է AP-ն։
Իշխանությունները կոչ են արել հանրությանը սահմանափակել բացօթյա տեղաշարժերը, իսկ շատ շրջաններում դպրոցները փակվել են: Կառավարության ներկայացուցիչ Յանիս Օյկոնոմուն ասել է, որ ամբողջ երկրում ավելի քան 46 000 դպրոցական պարապմունքներ առցանց են անցկացվում:
Երկուշաբթի առավոտյան իշխանությունները արտակարգ ծանուցումներ են ուղարկել Աթենքի բջջային հեռախոսներին՝ նախազգուշացնելով առաջիկա մի քանի ժամվա ընթացքում առատ ձյան մասին եւ կոչ անելով մարդկանց խուսափել անհարկի ուղեւորություններից:
Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ առատ ձյան պատճառով երկուշաբթի ժամը 15:00-ից կփակվեն եւ երեքշաբթի օրը փակ կմնան Ատտիկա շրջանում եւ հարեւան Էվիա կղզում COVID-19-ի դեմ պատվաստման կենտրոնները։