Հովհաննես Համբարձումյանի գոլային փոխանցումն օգնեց Անորտոսիսին ոչ-ոքի խաղալ
Կիպրոսի առաջնության 18-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց ԱԵԿ-ի հետ։
Հյուրերի կազմում 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սոմա Նովոտնին՝ եզրափակելով Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի փոխանցումը։
«Անորտոսիսը» վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։