Խաչատուր Սուքիասյան. Ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը կապված Հայաստանի հետ
Իմ տեղեկություններով, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշումը կապված է եղել նրա անձնական գործերի հետ։ Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինչպե՞ս է նա կապված Հայաստանի հետ։ Կարեկցանք, հայրենասիրություն... Պետք է ուսումնասիրել ցանկացած մարդու կապիտալը, որտեղ այն գտնվում է:
Եթե հայի կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է, ապա ես պետք է հասկանամ, թե որքան է նա վստահում Հայաստանին ու սիրում այն։ Պետք է պարզել, թե որքան գումար է ծախսել Հայաստանն այդ ինստիտուտի վրա, եւ արդյո՞ք դա գոնե 1 տոկոս օգուտ է տվել Հայաստանին։ Ի՞նչ օգուտ բերեց նա ներդրումներ ներգրավելու կամ բարեկամ երկրներ գտնելու առումով»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նախագահն ինքը պետք է գնահատի իր աշխատանքի արդյունավետությունը։