Երգչուհի Մաքսիմը հաղթել է իր դստեր հոր դեմ դատական գործը
Ռուս երգչուհի Մաքսիմին հաջողվել է շահել իր ավագ դստեր հոր՝ Ալեքսեյ Լուգովցեւի դեմ դատական գործը․ այն վերաբերում էր երեխայի՝ մոր հետ ապրելու հարցին։
StarHit-ի տեղեկություններով՝ աստղի դուստրը գրանցված էր հոր՝ ձայնային ռեժիսորի բնակարանում։ Մաքսիմը դատարանին խնդրում էր դստեր բնակության վայրն իր հետ սահմանել։ «Մի քանի դատական նիստերից հետո, որոնց ներկա էր հայցվորի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, որոշում է կայացվել ամբողջությամբ բավարարել Մաքսիմովա Մարինայի պահանջը»,- հայտնել են դատարանից։
Մարինա Մաքսիմովան եւ Ալեքսեյ Լուգովցեւը սկանդալի ուղեկցությամբ բաժանվել են 2011թ․-ին եւ ըստ ամենայնի՝ մինչ այժմ չի հաջողվել հարթել հարաբերությունները։
2021թ․-ի օգոստոսի սկզբին երգչուհին ուշքի է եկել արհեստական կոմայից։ Բժիշկները նման որոշում էին կայացրել՝ նվազեցնելու երգչուհու օրգանների վրա ճնշումը, որը հունիսից պայքարում էր երկկողմանի թոքաբորբի դեմ։ Ախտահարված էր արտիստի թոքերի 80 տոկոսը։