Այս քայլով նա ճանապարհը ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում կոնսոլիդացնելու համար. Աշոտյան
Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ոնց ստից եւ թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից եւ թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։
Համընդհանուր սարկազմից եւ անակնկալից անդին՝ երկու նախնական եւ փոխլրացնող դիտարկում.
1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։
2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։
Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել:
ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը, ըստ որի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ըստ այդմ, առաջիկա օրերին նախագահի պարտականությունները կկատարի Ալեն Սիմոնյանը: