Հովհաննես Համբարձումյանի գոլը նպաստել է «Անորտոսիսի» հաղթանակին
Ֆուտբոլի Կիպրոսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Անորտոսիսը» հյուրընկալվել է «Պաֆոսին» եւ առավելության է հասել 3։1 հաշվով։
Հյուրերի երկրորդ գոլը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին։