ԱՄՆ պաշտոնյան Բարզանիի հետ նկարվել են Մեծ Հայաստանի եւ Քուրդիստանի քարտեզի ֆոնին
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովի նախագահ Նադինե Մաենզան Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետության նախկին առաջնորդ Մեսուդ Բարզանիի հետ վերջինիս գրասենյակում լուսանկարվել են Թուրքիայի տեղում մեծ Հայաստանի ու Քուրդիստանի քարտեզի ֆոնին։
Թուրքական մամուլում այս լուսանկարները մեծ աղմուկ է բարձրացրել։ Թուրք գործիչները այս լուսանկարի մեջ Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ սադրանք են տեսնում։
Նշենք, որ տվյալ լուսանկարի քարտեզը տպվել է 1794 թվականին Լոնդոնում։