Միջերկրական ծովից Եվրոպա գազը կարող է փոխադրվել միայն Թուրքիայի տարածքով․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է փոխադրվել միայն թուրքական տարածքով։ Համապատասխան հայտարարությունն արել է ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին՝ Ալբանիայից վերադառնալու ճանապարհին՝ մեկնաբանելով EastMed գազատարի նպատակահարմարության շուրջ քննարկումը։
«Այս նախագիծն անիրագործելի է, ուսումնասիրեցին և տեսան, որ այդտեղ դրական պահեր չկան: Նման աշխատանք (տարածաշրջանից Եվրոպա գազի առաքում-նշում է ՏԱՍՍ-ը) առանց Թուրքիայի հնարավոր չէ իրականացնել: Եթե այնտեղից գազը գնա Եվրոպա, ապա միայն Թուրքիայի միջոցով»,- ասել է Էրդողանը։