ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Բելառուսի ռազմական զորավարժություններով
ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանի և Բելառուսի ռազմական զորավարժություններով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Մենք մտահոգված ենք զորավարժություններով, բայց մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի հետ սահմանին ռազմական աճով ։ Այս ամենն ահազանգում է մեզ, որ Ռուսաստանն ագրեսիվ է տրամադրված Ուկրաինայի նկատմամբ։ Դա ընդամենը մեկ գործողություն չէ, դա գործողությունների կուտակումն է և գործողությունների ինտենսիվությունը»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
Ավելի վաղ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Պավել Մուրավեյկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համատեղ Միութենական պետության հակազդման ուժերի և միջոցների անսպասելի ստուգում կանցկացվի: Միջոցառման եզրափակիչ փուլում կանցկացվեն ռուս-բելառուսական զորավարժությունները: Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն ՝ զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը: