Իրաքի թուրքական ռազմակայանը հրթիռակոծվել է․ ԶԼՄ
Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան թուրքական ռազմաբազան վերջին երկու օրվա ընթացքում ենթարկվել է երկրորդ հրթիռակոծության, Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է Shafaq լրատվական գործակալությանը:
«Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող թուրքական ռազմաբազայի տեղակայման շրջանում երեք հրթիռ է ընկել։ Թուրքական հրետանին արձագանքել է պատասխան կրակով», – ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով ՝ ռմբակոծության հետեւանքով բազայում ներկա թուրք զինվորականները չեն տուժել։
Շաբաթ առավոտյան թուրքական Զլիկան ռազմաբազայի շրջակայքը նույնպես հրթիռակոծվել է «Կատյուշա» համակարգի երկու հրթիռներով ։
Նայնավա նահանգի վարչական կենտրոնում գտնվող Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունն արդեն վաղուց է վիճարկվում Բաղդադի և Անկարայի միջև, որն արդարացնում է այդ ներկայությունը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։