Յուրի Ժիրկովը դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմակիցը
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը կարիերան կշարունակի մերձմոսկովյան «Խիմկիում»։
Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, «Խիմկիի» տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տերյուշկովը հաղորդել է, որ այսօր հաջողությամբ ավարտվել են բանակցությունները։ Ժիրկովի հետ կնքվել է կես տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Զենիթը»։ Հիշեցնենք, որ «Խիմկիի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։